Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Ասում են...

Ասում են...
22.03.2011 | 00:00

... թե Վարդան Օսկանյանի՝ վերջերս շրջանառության մեջ դրված՝ վարչապետ դառնալու իդեա-ֆիքսն ամենևին էլ նոր չէ: Տեղյակները պնդում են, որ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված մարտի 1-ի երեկոյան նախագահական նստավայրում նրա կազմակերպած ասուլիսը, որպես սիգնալ հարկավոր շրջանակներին:
Քանի որ այն օրերին վարչապետական աթոռի համար նախագահականում «մշակված» մաքսիմում ծրագիրը չէր իրականացվել (բոլորին արդեն իսկ պարզ էր՝ Քոչարյանը վարչապետ չի դառնա), ու նաև՝ «թիմը»՝ ուզելով չէր ուզում պաշտպանել «ինքնաառաջադրված» Հովիկ Աբրահամյանին, ուստի կյանքի կոչեց իր մինիմում` Օսկանյան-վարչապետ ծրագիրը:
Թե ով դարձավ վարչապետ, և ինչպես Սերժ Սարգսյանը մնաց իր «կարծիքին»՝ անգամ մարտի մեկի «կազմակերպչական-ասուլիսային» այդ ողջ ֆոնին, բոլորը գիտեն:
Օսկանյանին էլ մնաց՝ կրկին փորձել:
Նույն արդյունքով:

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ